HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է պետգույքի օտարման և վարձակալության նպատակով ներդնել էլեկտրոնային աճուրդների համակարգ

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով ներդնել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգ: 

Նման առաջարկություն է Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կոմիտեն կարծում է՝ այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գործարքների թափանցիկությունը, հանրության լայն շրջանակներին հասանելի կդարձնի տեղեկատվությունը, կնպաստի պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը:

«Պետական գույքի կառավարումն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որոնց նպատակն է բարձրացնել պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և ավելացնել անշարժ գույքից ստացվելիք եկամուտները»,- հայտնել է Պետգույքի կոմիտեն։

Գերատեսչությունն ընդգծել է, որ պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման ոլորտներում արդիական ձևեր և մեթոդներ չեն կիրառվում, չեն իրականացվում էլեկտրոնային աճուրդների կազմակերպում, չկա որակյալ գովազդ, միջնորդավորված բրոքերային կազմակերպությունները չեն ներգրավում գործընթացին։

«Պետության կողմից վարվող քաղաքականությունը պետական գույքի կառավարման ոլորտում վարչարարության պարզեցման ուղղությամբ դեռևս բավարար արդյունքներ չի ապահովում, այդ ոլորտում տարվող աշխատանքների մասին հանրային իրազեկման և թափանցիկ կազմակերպման մակարդակը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին, ապահովված չէ կառավարման գործընթացին առաջարկությունների հիման վրա հանրային մասնակցությունը»,-ասվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter