HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսով կազդարարվի Գյումրու թատրոնի 154-րդ թատերաշրջանի «Թռիչքը»

ՉԻԿԻնչո՞ւԻնչո՞ւ չես ուզում փորձել:

ՊՈՉԵԿՈրովհետև մեջս թռիչք չկա:

ՉԻԿ -Կլինի: Իմ մեջ էլ չկար:

ՊՈՉԵԿԴու ուրիշ եսԻսկ իմ մեջ չկա, իմ մեջ թռչելու միտքն էլ չկա:

ՉԻԿ Բայց բնությունը մեզ թռչելու համար է ստեղծել:

ՊՈՉԵԿԳուցե, բայց մենք կորցրել ենք մեր նշանակությունը:

ՉԻԿՊարզվում է, չենք կորցրելՉէ՞ որ ես թռա

Դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Կոսյանի՝ «Կյանքը վանդակի կողքով» պիեսի հիմքում վանդակից ազատություն «նետված» երկու թութակների` Չիկի եւ Պոչեկի պատմությունն է: Ոչ իրենց, այլ տիրոջ կամքով, ճաղավանադակներից այն կողմ հայտնված թռչունների համար ազատությունը փորձություն է, վտանգ, ինքնուրույնության կորուստը՝ թռչելու, կեր որոնելու տեսքով վերադարձնելու անվարժ փորձեր: Հիշողությունները՝ կապված վանդակի հարմարավետ, տաքուկ, ապահով միջավայրի հետ, որտեղ պետք չէ անհանգստանալ ջրի, կերի համար, հանգիստ չեն տալիս հատկապես թութակներից մեկին՝ Պոչեկին: Ազատության մեջ հանդիպումը Փետրուհու հետ փոխում է նրանցից Չիկի մտածելակերպը եւ սկսում են կասկածները՝ ի վերջո, ո՞րն է ճիշտ, այն ինչ պարտադրված է, թե՞ այն՝ ինչ գենետիկորեն է հաստատված: Չէ որ անկախությունը մաս-մաս չի լինում, այն կամ ունես, կամ՝ ոչ:

ՉԻԿ Հիմա մեջս կասկած կա: Կարծում էի` վանդակի կյանքն է ճիշտըՀիմա  մտածում եմԵվ հնարավոր է, որ սխալվում եմ:

ՊՈՉԵԿՉես սխալվում: Ճիշտն այն է, ինչը քոնն է: Մերը վանդակն էր և վանդակն է ճիշտը:

ՉԻԿ -Մենք չգիտեինք` ինչ է դուրսը, հիմա իմացանք: Գուցե մի երրորդ, չորրորդ վիճակ էլ կա, որի մասին չգիտենք: Իմանանք, գուցե նրանք կլինեն մերը:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի մեկնաբանմամբ, «Կյանքը վանդակի կողքով» պիեսի բեմադրությունը, Գյումրու դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանի «թռիչքը» կազդարարի սեպտեմբերի 20-ին եւ 22-ին: Ներկայացման մեջ ընդգրկված են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, դերասան Արսեն Միքայելյանն ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանը: Թատրոնի գործադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները կատարող Լյուդվիգ Հարությունյանի համոզմամբ 1990-ականներին գրված պիեսը ներկայում էլ շատ արդիական է: Դրամատուրգը թեմային անդրադարձել է Հայաստանի անկախության շրջանում: «Բավական շատ ենթաշերտեր ունեցող ներկայացում է ստացվել եւ պարոն Ծատուրյանի ուրույն ձեռագիրն էլ իր դերն է ունեցել: Ներկայացումը կարճ կոչվում է «Թռիչք» եւ համոզված եմ, որ երկար կմնա մեր խաղացանկում»,-նշում է Լյուդվիգ Հարությունյանը:

Թատերական նոր նախագծով, դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում, սեփական երազում, միմյանց կորոնեն մարկեսյան հերոսները: «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը լավ ծանոթ է մեր հանդիսատեսին, բայց այս նախագիծը նոր դերասանական մեկնաբանությամբ է եւ ինչպես Անի Խաչիկյանի դեպքում է, այստեղ էլ ունենք հրավիրյալ դերասանուհի՝ Իննա Խոջամիրյան: Փոխվել է նաեւ տղա դերակատարը, որ մեր թատրոնի դերասան է՝ Արսենը Միքայելյան: Սա չի նշանակում, թե Սարգիս-Ջեմմա զույգն այս ներկայացումը չի խաղալու եւ չեմ ուզում մարդկանց թվա, թե կրկնվում ենք,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը,-պարզապես ունենում ենք երկու տարբեր խաղային մեկնաբանությամբ մեկ ներկայացում: Չմոռանանք, որ շատ դեպքում հանդիսատեսը գալիս է թատրոն գտնելու ի՛ր դերասանին»:

Նոր թատերաշրջանը Գյումրու դրամատիկականը կդիմավորի նորացված ու ձեւափոխված դահլիճով: Մոտ 7 մլն դրամի սահմաններում իրականացվել են վերանորգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներ. գումարը ծախսել են թատրոնի բյուջեից: «Դահլիճի գորգածածկը անմխիթար վիճակում էր, որքան հիշում եմ, վերջին անգամ 2011թ-ին էր փոխվել: Դե որ դահլիճը պիտի ամբողջությամբ քանդեինք, որոշեցինք նաեւ ձեւափոխել եւ հիմա մենք ունենք երկու հատված, որ ստացել ենք մեկ շարք՝ 33 աթոռ հանելով,-բացատրում է թատրոնի տնօրենը,-եթե նախկինում ունեինք 648 նստատեղ, հիմա ունենք 615-ը , դահլիճն էլ բաժանված է պարտերի եւ ամֆիթատրոնի»:

Լյուդվիգ Հարությունյանի փոխանցմամբ, նման ձեւափոխության գնացել են նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով: Դահլիճում տեղադրել են խլացուցիչներ, որպեսզի հնարավորինս արգելափակեն հանդիսատեսի հեռախոսազանգերը: Վերանորոգել, թարմացրել են դահլիճի լուսային համակարգը: Աշխատանքներ են իրականացրել նաեւ առաջին հարկի ճեմասրահում: Երկրորդ հարկի ճեմասրահում տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պատճառով չեն կարողանում ոչ պատուհանները փոխել, ոչ նորոգել վնասված սյուները: 

«Որմնանկարը կարիք ունի ավելի մասնագիտական պահպանման: Մենք դեմ չենք արվեստի գործերին, սակայն այս որմնանկարի տեղը թատրոնի ճեմասրահը չէ,-նկատում է զրուցակիցս,-մենք բազմիցս դիմել ենք մշակույթի նախարարությանը, որ տարբերակ գտնեն տեղափոխելու, սպասում ենք, տեսնենք ինչ որոշում կկայացնեն: Երբ տեղափոխեն, կկարողանանք նաեւ երկրորդ հարկի պատուհանները փոխել, որովհետեւ ուժեղ քամիների ժամանակ վտանգ կա, որ կարող են պոկվել: Եվ այդ ամենից հետո, կկարողանանք թատրոնի ճակատային հատվածում ունենալ գրված՝ «Գյումրու դրամատիկական թատրոն», որպեսզի մարդիկ չշփոթեն ասենք՝ կարի գործարանի հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter