HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով մեկնել Հայաստանից

«Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Սեյրան Օհանյանը պրոթեզավորման զննություն պետք է անցնի Գերմանիայում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Օհանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում այսօր նախկին նախարարի պաշտպանները դատարանին միջնորդեցին Օհանյանին թույլատրել երկու շաբաթ ժամանակով մեկնել Հայաստանից:

Նշենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Այսինքն՝ նա կարող է Հայաստանի սահմանից դուրս գալ միայն վարույթն իրականացնող մարմնի՝ տվյալ դեպքում դատարանի թույլտվությամբ:

Մեղադրող կողմը դիրքորոշում հայտնեց, որ Սեյրան Օհանյանին երկրից դուրս գալու թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է երաշխիք ունենա առ այն, որ նա կվերադառնա: Որպես այդպիսի երաշխիք դատախազ Գևորգ Գևորգյանն առաջարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ այլ խափանման միջոց՝ անձնական երաշխավորություն ընտրելը:

«Ո՞ւմ գնամ խնդրեմ, որ երաշխավորեն և ինչու՞»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը՝ հավաստիացնելով, որ ինքը որքան շուտ կարողանա, այնքան շուտ վերադառնալու է: Նախկին նախարարը հիշեցրեց, որ իր ընտանիքը ապրում է Հայաստանում:

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու թույլատրեց նրան Հայաստանից բացակայել հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ը:

Մինչ այդ դատական նիստ նշանակվեց հոկտեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter