Չորս զոհ. մեքենան կամրջից ընկել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ 00:30-ի սահմաններում, անհայտ անձը Լոռու մարզային ոստիկանության Ալավերդու բաժնի հերթապահ մասին տեղեկացրել է, որ Լենհանքեր (Մադան) թաղամաս տանող ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Բաժնի ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ դրանից 15 րոպե առաջ ալավերդցի Մհեր Հակոբյանն (ծնվ. 1983թ.-ին) իր անձնական «Մերսեդես Ե-280» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Լենհանքեր ճանապարհահատվածի 1 կմ-ում՝ Լենհանքեր թաղամասից Ալավերդու Ս. Սպանդարյան փողոց իջնելու ժամանակ, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի:
«Մերսեդեսը» կամրջից ընկել է Լալվար գետը:
Մհեր Սաշայի Հակոբյանը և ավտոմեքենայի երեք ուղևորները՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ Ռազմիկ Գագիկի Կոստանդյանը (1980թ.), Ալբերտ Արայիկի Շահվերդյանը (1991թ), Գոռ Սերգեյի Նալբանդյանը (1989թ.) տեղում մահացել են:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել