
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետը իր զեկուցագրի համաձայն ազատվել է աշխատանքից
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Մհեր Անտոնյանն այսօր իր զեկուցագրի համաձայն ազատվել է աշխատանքից։
«Հետք»-ի տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Զեկուցագիրը Քրեակատարողական ծառայության ղեկավարն ընդունել է:
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը։ Վերջինս պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։
Հիշեցնենք, որ օրերս Հատուկ քննչական ծառայությունը «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետ Ա.Հ.-ին պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք վերցնելու կասկածանքով մեղադրանք է առաջադրել։ Վերջինս ձերբակալվել է։
Լուսանկարը՝ Մհեր Անտոնյանի ֆեյսբուքյան էջից.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել