HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով». Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է նախագահ Սարգսյանին

«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով:

Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն և նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter