HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Ամերիկայի հայկական համագումարին ուղղված նամակում ասում է. Միացյալ Նահանգները պետք է վերահաստատի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի հայկական համագումարին (Համագումար) ուղղված նամակում նախկին փոխնախագահ Ջոսեֆ Բայդեն կրտսերն ասաց, որ Միացյալ Նահանգները պետք է վերահաստատի Հայոց ցեղասպանությունը: Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Կոնգրեսական Ջեկի Սփիրին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), որով մեծարում է նրան Հանրային ծառայության համար Համագումարի Դուքմեջյան մրցանակը ստանալու կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին: Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սփիրը հավատարիմ չեմպիոն է եղել այս կարևոր հարցում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք ոչնչացման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից»,- ասել է փոխնախագահ Բայդենը Հայկական Համագումարին:

«Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստերը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»,- ավելացրեց նա:

Կոնգրեսական Սփիրը մեծարման էր արժանացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում իր օրինակելի աշխատանքի համար, ինչպես նաև իր առաջնորդության, նվիրվածության և Հայաստանին և Արցախին եռանդուն աջակցության համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների ամերիկահայ առաջնորդներ ու ակտիվիստներ մասնակցեցին Վաշինգտոնում տեղի ունեցած Գալային, որն Ամերիկայի հայկական համագումարի 2019թ. Ազգային քարոզչական կոնֆերանսի մի մասն էր:

«Ես հպարտ եմ միանալ Ամերիկայի հայկական համագումարին`  մեծարելու կոնգրեսական Ջեկի Սփիրի անսասան նվիրվածությունը հայ-ամերիկյան հարաբերությունների առաջխաղացմանը: Կոնգրեսական Սփիրը անհավանական առաջնորդություն է ցուցաբերել Կոնգրեսում՝ կանանց իրավունքների և ազգային անվտանգության հարցերից մինչև գլոբալ մարդու իրավունքներ և աջակցություն ազատ ու արդար ժողովրդավարությանը: Կալիֆոռնիայի բնակիչները և Ամերիկայի ժողովուրդը բախտավոր են, որ ունեն նրա պես անձնավորություն, ով պայքարում է արդարության և հավասարության համար հայրենիքում և արտերկրում. աշխարհն իսկապես ավելի լավն է դրա շնորհիվ»,- հայտարարեց փոխնախագահ Բայդենը:

Ամբողջական նամակն անգլերեն լեզվով հասանելի է առցանց: Ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը․

###

NR# 2019-039

Հարգելի բարեկամներ,

Ես հպարտ եմ միանալ Ամերիկայի հայկական համագումարին`  մեծարելու կոնգրեսական Ջեկի Սփիրի անսասան նվիրվածությունը հայ-ամերիկյան հարաբերությունների առաջխաղացմանը: Կոնգրեսական Սփիրը անհավանական առաջնորդություն է ցուցաբերել Կոնգրեսում՝ կանանց իրավունքների և ազգային անվտանգության հարցերից մինչև գլոբալ մարդու իրավունքներ և աջակցություն ազատ ու արդար ժողովրդավարությանը: Կալիֆոռնիայի բնակիչները և Ամերիկայի ժողովուրդը բախտավոր են, որ ունեն նրա պես անձնավորություն, ով պայքարում է արդարության և հավասարության համար Ամերիկայում և արտերկրում. աշխարհն իսկապես ավելի լավն է դրա շնորհիվ:

Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին: Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սփիրը անդավաճան չեմպիոն է եղել այս կարևոր հարցում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք ոչնչացման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստերը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:

Այժմ, երբ ժողովրդավարական սկզբունքները հարվածի տակ են ամբողջ աշխարհում և առաջընթացի տասնամյակներ վտանգի են ենթարկվում՝ մեր ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականների համարձակ առաջնորդություն առավել քան երբևէ կարևոր է: Ես համոզված եմ, որ Ամերիկայի ժողովուրդը կարող է բոլորիդ վստահել՝ անարդարության մասին անդադար ձայն բարձրրացնելու և դրա դեմ պայքարելու հարցերում, որտեղ որ դա պատահի:

Ընդունեք շնորհավորանքներս՝ Կոնգրեսական Սփիր և շնորհակալ եմ բոլորիդ ձեր շարունակական ջանքերի համար:

Հարգանքով,

/ստորագրություն/

Ջոսեֆ Բայդեն կրտսեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter