HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է Սևանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի պայմանների բարելավման համար մասնաշենք տրամադրել

Առողջապահության նախարարությունը նախատեսում է Սևանի դատաբժշկական փորձաքննությունների բաժնին առանձնացված մասնաշենք տրամադրել։ Նախարարությունը կարծում է՝ առանձնացված տարածքում կենտրոնը հնարավորություն կունենա գործունեությունը որակյալ և արագ կազմակերպել, ինչպես նաև որոշ չափով կկենտրոնացվի դրա գործունեությունը:

Սևանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինը գործում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սևան քաղաքում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ը չունի իրեն ամրացված գույք, այդ պատճառով դիակների և կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունների կատարումը մեծ դժվարություններ է առաջացնում։

Նախարարության ներկայացրած նախագծով կենտրոնին առաջարկվում է տրամադրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող Սևան քաղաքի Նաիրյան 169 հասցեում գտնվող շենքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter