
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով նշանակված է դատական նիստ
2012 թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:15-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր՝ Ռ. Ներսիսյան, թիվ 2 նիստերի դահլիճ/ նշանակված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը:
Իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել