HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու (մայնինգ) դեպք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ և թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն դրամ արժեքով:

Ըստ հաղորդագրության առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը և ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter