HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիճքում այրվել է 8 հա անտառածածկ և 4 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:16-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:35-ին:

Այրվել է մոտ 8 հա անտառածածկ և մոտ 4 հա խոտածածկ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter