HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոու բիզնեսի ներկայացուցիչը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը:

Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում, ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter