HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյանհամալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնականհարցերը, նախ, առանձնացրել է  Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացածգործողությունների ծրագիրը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիականուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն էտրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարՀակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:

ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր և իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն էստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացմանհամար:

Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի, բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքինախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, և նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղաշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարանի տարածքային զարգացման թեմային. տիկին Մարկիդեսը հույս էհայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել և ավելացնել ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանիքաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու և ավտոկայանման հարցը պատշաճկարգավորելու շուրջ:

Եզրափակելով հանդիպումը՝ նախարար Ա.Հարությունյանն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամայցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարևորության մասին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter