HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերին Լարսում հերթերը հիմնականում գոյացել են ՌԴ-ից դուրս եկող մեքենաների պատճառով․ Էկոնոմիկայի նախարարություն

Մի քանի օր է՝ Վերին Լարսի անցակետում հերթեր են: Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Հետք»-ին հայտնեց, որ դրանք հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածք մտնող, այլ տարածքից դուրս եկող մեքենաների պատճառով: 

Ինչպես էկոնոմիկայի նախարարությանը հայտնել են Լարսից՝ անցակետում մնացել են ցորենով բեռնված մեքենաները։ Իսկ խնդիրը ՌԴ-ի սահմանած նորմերին չհամապատասխանելն է:

Այժմ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է համակարգային լուծում գտնել, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն՝ արդյոք բեռները համապատասխանում են սահմանված նորմերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter