HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղությունները և գործառույթները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից: Պաշտպանը տեղեկացրել է աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի ստեղժման մասին ու ընդգծել դրա կարևորությունը։

Քննարկվել է մարզային նոր ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրագործված մի շարք ծրագրերի արդյունավետությունը:

Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից և ձևավորված համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter