HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետազատում կրակոցներ են հնչել

Փետրվարի 15-ին` ժամը 23.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 22.30-ի սահմաններում, «Կյաժ» մականունով ոմն Վահրամ,  «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերուն, Սարո, Տիգրան և Արամ շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են՝ ծեծի ենթարկելով համագյուղացիներ՝ 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1980 թ. ծնված Վաչագան Հ.-ին,  1980 թ. ծնված Արտյոմ Ա.-ին և 1978 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ:

$եռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Կյաժ» մականունով ոմն Վահրամը  1985 թ. ծնված  Վահրամ Ա.-ն է, «Չախկալ» մականունով ոմն Կարենը` 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն, Ծերունը` 1986 թ. ծնված Ծերուն Ս.-ն, Սարոն` 1981 թ. ծնված Սարիբեկ Հ.-ն, Տիգրանը` 1990 թ. ծնված Տիգրան Ս.-ն, Արամը` 1992 թ. ծնված  Արամ Ա.-ն:

Ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին, Տիգրան Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամ Ա.-ին, Կարեն Ա.-ին, Ծերուն Ս.-ին, Սարիբեկ Հ.-ին և Արամ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter