
Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
Բջնիի իր ամառանոցում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հարությունյանը գլխի շրջանում ունեցել է հրազենային վնասվածք, ըստ նախնական վարկածի` վերջինս ինքնասպան է եղել: Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է այսօր՝ սեպտեմբերի 23-ի գիշերը:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ոստիկանապետ է եղել 2003-ից մինչև 2008 թվականները: Մինչ այդ և դրանից հետո մի շարք այլ բարձր պաշտոններ է զբաղեցրել:
Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկա էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել