HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Այս մասին «Հետքին» ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նշենք, որ այն իրավիճակներում, երբ առերևույթ առկա են ինքնասպանություն գործելու հատկանիշներ, քրեական գործերը պրակտիկայում հարուցվում են ինքնասպանության հասցնելու հոդվածով, որից հետո տարվող քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքները:

Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին, կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter