HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ասպիրանտուրայի հեռակա անվճար ուսուցմանը 228 տեղ հատկացնել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար 228 տեղ հատկացնել ասպիրանտուրայի հեռակա անվճար ուսուցմանը։ Անվճար տեղերի առաջնահերթությունը տրվելու է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտներին (STEM)։

Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս նախագծով նպատակ ունի բուհերի աշխատակիցների կազմը համալրել մասնագետներով, ովքեր ունեն նոր ուսումնասիրություններ համապատասխան ոլորտներում, տիրապետում են գիտատեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների պահաջվող ռեսուրսներին, կարող են կազմակերպել ուսումնական գործընթացը նոր և արդյունավետ մեթոդներով:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը և կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացմանը»,- հայտնել է նախարարությունը։

Ասպիրանտական տեղերի հատկացման նախապայմաններ են լինելու պետական մարմինների ներկայացրած հետազոտությունների թեմաները, որոնց կիրառումը նպաստելու է ոլորտի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter