HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, ՊԲ լրատվական ծառայության հաղորդմամբ, տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:

Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:

Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter