HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կենտրոնական բանկի նախագահի դրամական միջոցներն աճում են

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2018-ին ավելացրել է իր դրամական միջոցները: Այդ մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրում:

Մասնավորապես, եթե 2017-ին Ա. Ջավադյանը որպես դրամական միջոց հայտարարագրել էր 131 մլն դրամ, 629.000 դոլար և 162,000 եվրո, ապա 2018-ին այդ գումարների չափը կազմել է 133 մլն դրամ, 671.000 դոլար և 182,000 եվրո:

Փոխարենը, 2017-ի համեմատ, 2018թ. նվազել են Ջավադյանի դրամային եկամուտները, ավելացել՝ դոլարայինը: Եթե 2017-ին ԿԲ նախագահը ստացել էր 54 մլն 210 հազար դրամ եկամուտ, ապա 2018-ին՝ 30 մլն 434 հազար դրամ, 36 հազար 512 դոլար և 2,376 եվրո:

2018-ի եկամտի մեջ Արթուր Ջավադյանի աշխատավարձի չափաբաժինը կազմել է 24 մլն 764 հազար դրամ, իսկ մնացածը գոյացել է շահաբաժիններից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից կամ հատուցումից:

ԿԲ նախագահը հայտարարագրել է նաև ներդրումային ֆոնդերի փայերը. 2018-ին դրանք կազմել են մոտ 1 մլն 914 հազար դրամ: 2017-ին այդ գումարը եղել է 1 մլն 297 հազար դրամ:

Զգալի կարողության տեր է նաև Կենտրոնական բանկի նախագահի կինը՝ Հասմիկ Մանուկյանը: Նա 2018-ին հայտարարագրել է մոտ 19 մլն 453 հազար դրամ, 35,081 դոլար և 2,262 եվրո եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, վարձակալության դիմաց ստացված վճարից: Իսկ դրամական միջոցները նշված տարում կազմել են 53 մլն 500 հազար դրամ, 720 հազար դոլար և 263 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter