HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու առաջարկը ստացավ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի առաջարկին` փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Ըստ առաջարկի՝ օրենքով ամրագրվում է, որ մինչև 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենում են աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և առավելագույնը երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և առավելագույնը հինգ փորձագետ՝ գործող 4-ի փոխարեն:

Պատգամավորը որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ այս խորհրդարանը բավականին գերբեռնված օրակարգով է աշխատում, ուստի անհրաժեշտ է հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացնել: Պատգամավորը վստահեցրեց, որ այս փոփոխությունները չեն լինելու «զուտ մարդ աշխատանքի ընդունելու համար»:

Նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանի կարծիքով` նախագծի հիմնավորումը կա´մ խմբակցության կատարած աշխատանքը պետք է լինի, կա´մ էլ խմբակցության անդամների թիվը: Նա կոչ արեց նախագծին այս տեսքով դեմ քվեակել, սակայն երկար քննարկումներից հետո որոշվեց կողմ քվեարկել՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կատարելու պայմանով:

Ըստ նախնական հաշվարկների՝ փոփոխության արդյունքում եթե 3 խմբակցությունն էլ մեկական փորձագետ ավելացնի, բյուջեի վրա կարժենա տարեկան մոտ 15 մլն դրամ (հարկերը ներառյալ):

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter