HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն այցելել է պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին այցելել է պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ:

Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին:

Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի զեկույցը զորավարժությունների ընթացքի և առաջիկա միջոցառումների մասին: Բանակի հրամանատարի զեկույցից հետո ԱՀ նախագահը հայտնել է իր նկատառումները ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Համապետական նշանակության միջոցառմանը հետևում էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter