HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է զորահամալրման ընթացքին

Սեպտեմբերի 24-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Կոտայքի մարզում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ բարձր գնահատելով Հայաստանում անցկացվող աննախադեպ ծավալի զորավարժության դերը զորահավաքային ռեսուրսի առկա վիճակի գնահատման գործում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին արագ արձագանքելու և պետական կարևորագույն այս միջոցառմանը ներգրավվելու հարցում պատրաստակամություն ցուցաբերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter