HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2-րդ զորամիավորման զորամասերը զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի

Սեպտեմբերի 24-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: 

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ անձնակազմը գործել է համաձայն մարտական հաշվարկների, զորամասերի մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:

Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, ճշտվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրները, ըստ ենթակայության՝ բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter