HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարության և Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է հուշագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար շրջանակների շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։  

Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ընթացքում էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը Հարավային Կալիֆորնիայի և Հայաստանի Հանրապետության միջև  առևտրային կապերն ընդլայնելու նպատակով, կիրականացնեն փորձի փոխանակում, կհամագործակցեն մասնավոր ընկերությունների միջև կանոնավոր փոխգործակցության և հաղորդակցության ապահովման ուղղությամբ։ 

«Հուշագիրը փոխադարձ առևտուրը զարգացնելու մասին է, և այն փաստը, որ առաջինը մենք ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը, նշանակում է, որ ունենք տնտեսական հարաբերությունները խորացնելու լայն հնարավորություններ, և այդ առևտրային համագործակցությունն այնուհետև տարածաշրջանային մակարդակով խթանելու հնարավություն», - նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter