HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:

Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում եւ կրթական ծրագրերում:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությունը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի հեռանկար ունեն խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ խորհրդարանների կարողությունների զարգացման գործում:

Կողմերը նաեւ քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter