HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ձայնագրության փորձաքննություն չի անցկացվի. news.am-ի դեմ դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:

Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, որում ասվում էր, որ սրտի աշխատանքի համար նախատեսված սարքերի 81.9 տոկոսը ծառայում է 8 տարի: Սակայն պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը առարկեց այս ապացույցներին՝ պատճառաբանելով, որ գործի շրջանառությունից դուրս են և ավելացրեց, որ վիճարկվում է 10 տարվա վաղեմություն ունեցող սարքը, այլ ոչ թե 8 տարվա:

Այնուհետև հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որպեսզի անկացվի նախորդ նիստին պատասխանողի կողմից ներկայացված ձայնագրության փորձաքննություն, քանի որ կարծում է, որ այն մոնտաժված է, և հայցվորը դրանով որոշ ապացույցներ է թաքցնում: Մ.Ասրյանը դատարանին ներկայացրեց իր և Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանի հետ ունեցած զրույցը, որում ասվում էր, որ Ս.Ջամալյանը, լսելով ձայնագրությունը, հայտնել է, որ դա իր հետ ունեցած լրագրողի զրույցն է և չի կարծում, որ այն մոնտաժված է: Սակայն Ս.Ջամալյանը ավելացնում է, որ բացակայում են զրույցի առաջին և վերջին մասերը, որտեղ նա լրագրողին հայտնում է, որ ներկա պահին չի կարող հարցազրույց տալ, հաջորդ օրը կարող են հադիպել և զրուցել, սակայն լրագրողն ասում է, որ շտապ է, իսկ  Ջամալյանն ասում է, որ պետք չէ չսուգված ինֆորմացիա հրապարակել, այնուհետև լրագրողը իրեն հայտնում է, որ նյութը չի հրապարակի, եթե նրա հետ հանդիպման կարիք զգա:

Ըստ Մ.Ասրյանի՝ պատասխանողը դատարանին է ներկայացրել միայն այն հատվածը, որն իրեն հարմար է գտել, իսկ մնացած մասը ջնջել է, քանի որ դրանով ապացուցվում էր, որ նա սխալ է:

Ա.Կիվիրյանը առարկեց ձայնագրությունը փորձաքննության ուղարկելու մասին միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ իրենք հաստատում են, որ դա ձայնագրության հատված է, ապա էլ ինչ կարիք կա այն փորձաքննության ուղարկելու:

Դատավորի հարցին, թե հայցվորը ի՞նչ կպարզի փորձաքննության արդյունքից, Մ.Ասրյանը պատասխանեց, որ եթե ապացուցվի, որ դա մոնտաժված է, այսինքն` ջնջնված են որոշ մասեր, ապա դա որպես ապացույց չի դիտվի դատարանում:

Դատարանը, հաշվի առնելով պատասխանող կողմի բերած առարկությունն առ այն, որ իրենք նույնպես ասում են, որ դա ձայնագրության հատված է, որոշեց մերժել միջնորդությունը:

Այնուհետև Մ.Ասրյանը հերթական միջնորդությունը ներկայացրեց դատարանին առ այն, որ դատակոչվի Սմբատ Ջամալյանը` որպես վկա, ով կապացուցի, որ այդ հեռախոսազանգի ընթացքում եղել են բաներ, որոնք առկա չեն ձայնագրության մեջ:

Դատավոր Մ.Հարթենյանի հարցին, թե ի՞նչ կտա վկայի ցուցմունքը, Մ.Ասրյանը հայտնեց, որ դրանով կապացուցվի, որ պատասխանողը ճիշտ չի գործել, խախտել է օրենքը, այն է՝ չի ստուգել իրեն տրված ինֆորմացիայի հավաստի լինելը:

Ա.Կիվիրյանն առարկեց նաև այս միջնորդությանը՝ հիմնավորելով, որ իրենք կարող էին և այդ ձայնագրությունը դատարանին չներկայացնել և անգամ չանեին էլ այն, քանի որ, համաձայն օրենքի, իրենք նշել են իրենց ինֆորմացիայի աղբյուրը, ինչը նշանակում է, որ ազատվում են պատասխանատվությունից: Իսկ հեռախոսազանգը արել են, որովհետև news.am-ի գործելակերպն է այդպես թելադրում, սակայն այս դեպքում նրա պարտականությունների մեջ չէր մտնում:

Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց՝ հիմնավորելով, որ վկայի տված ցուցմունքը գործի ելքի համար ապացուցման ենթական փաստ չէ:

Այնուհետև Մ.Ասրյանը ինքնաբացարկի միջնորդություն արեց` նշելով, որ այսպես չի կարող շարունակվել, նրանք դեռ պատրաստ չեն դատաքննության փուլ անցնելու, և իրեն ժամանակ է պետք ինքնաբացարկը գրավոր կազմելու և դատարանին ներկայացնելու համար:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հերթական նիստի օր նշանակեց մարտի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter