Ուկրաինայի 65-ամյա քաղաքացին հետախուզվում էր որդուն սպանելու մեղադրանքով (տեսանյութ)
Ոստիկանութույնը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել էր Հայաստան ու թաքնվել։
65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել