HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի փողոցում կատարվող շինարարության մասին «Հետք»-ի հրապարակումը

Երևան քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի՝ Արցախի փողոցում կատարվող շինարարության մասին հրապարակումը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Սեպտեմբերի 21-ին գրել էինքոր Ավետիք Չախալյանը դեմ է առևտրի կենտրոնի կառուցմանը: Նա պնդում էր, որ կառուցվող առևտրի կենտրոնն ամբողջովին փակելու է իր տան լույսը։ Շինարարությունն իրականացնող Դավիթ Ահարոնյանը «Հետք»-ին ցույց էր տվել Ավետիք Չախալյանի տված համաձայնագիրը և պնդել, որ նրա քրոջն ու որդուն 5000 դոլար է տվել՝ շինարարության կատարման համաձայնությունը ստանալու համար։

Շինարարություն կատարելու իր տված համաձայնագրի մասին Ավետիք Չախալյանը առաջին անգամ մեզանից էր լսել։ Նա կասկածում է, որ քույրն է իր ստորագրությունը կեղծել և շինարարություն կատարելու համար համաձայնագիր տվել։ Ստորագրությունը կեղծելու և դեպքի մանրամասները պարզելու համար բնակիչը պատրաստվում է դիմել ոստիկանություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter