
5-րդ զորամիավորման ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները
Սեպտեմբերի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Մշտական տեղակայման վայրերից դուրս բերված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան զբաղեցրել են նախորոշված շրջանները:
Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի»,- ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել