
Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի գործով». գլխավոր դատախազը հաստատեց
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի գործով»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հովսեփյանի հարցաքննության մասին տեղեկությունը տարածվել է մոտ երկու ամիս առաջ, սակայն վարույթն իրականացնող հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունն այդ տեղեկությունը որևէ կերպ չէին մեկնաբանել:
Հովսեփյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի այժմ նախկին գլխավոր դատախազը, Արթուր Դավթյանը պատասխանեց, թե «հետագան ըստ ապացույցների կերևա»:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին:
Լուսանկարը՝ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել