
Անտառների վերաբերյալ առաջին համաժողովը հոկտեմբերին Հայաստանում կհամախմբի ոլորտի մասնագետների 5 մայրցամաքներից
«Էյ Թի Փի»-ն և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը հայտարարում են, որ «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» հոկտեմբերին կայանալիք համաժողովի բանախոսների թիվը կավելանա ևս մի քանիսով՝ ի նպաստ Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկել երկրի անտառածածկ տարածքների մակերեսը մինչև 2050 թվականը:
Հոկտեմբերի 20-23-ը կայանալիք համաժողովը կստեղծի անտառվերականգնման բնագավառում առաջատար մասնագետների միջև գիտելիքների փոխանակման, երկխոսության և կապերի հաստատման հնարավորություններ:
Գագաթնաժողովին կարևոր ուղերձով կներկայանա անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:
Գլխավոր բանախոս Էնթընի Ս. Դեյվիսից բացի միջոցառմանը ելույթ կունենան նաև «Woods Hole»-ի հետազոտական կենտրոնի բնապահպանության գծով տնտեսագետ Գլեն Բուշը, Իսրայելի ամենամեծ բնապահպանական կազմակերպությունը՝ KKL-JNF ազգային հիմնադրամի գլխավոր անտառագետ և անտառների ստորաբաժանման տնօրեն դոկտոր Օմրի Բոննեհը, Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Մայա Նեհմեն, 2004թ.-ին Քենիայում անտառապատման և հասարակական ակտիվության համար խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած միջազգային «Կանաչ գոտի» շարժման ծրագրերի պատասխանատու Դեյվիդ Մաթենջեն և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային խորհրդական Կարմեն Արգուելլոն:
«Բանախոսները արժեքավոր տեղեկություններ կտրամադրեն 5 մայրցամաքների անտառային տնտեսությունների մասին, ինչպես նաև կկիսվեն անտառների շարունակական աճը խթանելու համար ոլորտում առկա հնարավոր համագործակցության, նորամուծությունների և լավագույն փորձի օրինակներով: Հայաստանը նման համաժողովներ անցկացնելու ամենահարմար վայրն է: 1994թ.-ից մինչ այժմ մեր հասարակական կազմակերպությունը տնկել է շուրջ 6 միլիոն ծառ: Հայաստանը նման համաժողովներ անցկացնելու ամենահարմար վայրն է: 1994թ.-ից մինչ այժմ մեր հասարակական կազմակերպությունը տնկել է շուրջ 6 միլիոն ծառ: Համաձայն գիտահետազոկան աշխատանքների արդյունքների՝ ծառերն ու անտառները նպաստում են շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանությանը, ինչպես նաև գյուղական վայրերում տնտեսության զարգացմանը»,- նշեց «Էյ Թի Փի»-ի փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանը:
Ի լրումն փորձառու բանախոսների ելույթների` համաժողովի ընթացքում կկազմակերպվեն այցելություններ ծառերի տնկման տարբեր վայրեր և Դիլիջան ազգային պարկ: Միջոցառման առանցքային նպատակն է խթանել անտառների պահպանության և վերակագնման ուղղված խնդիրների վերաբերյալ քննարկումների և համագործակցային երկխոսությունների ստեղծմանը:
Համաժողովի, Յակոբեան բնապահապանական կենտրոնի և «Էյ Թի Փի»-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` http://forestsummit.am/hy/:
Մեկնաբանել