
Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ-ի մասնակցությունը ռազմավարական զորավարժությանը
Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ: Այս մասին ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում ԵԿՄ կատարած աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնում ԵԿՄ բոլոր անդամներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին»,- ընդգծում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել