HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։

Ինչպես տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով: Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել փորձագետների հետ, քննարկել քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և փորձագետները մտքեր են փոխանակել աշխարհում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Փորձագետները Հայաստանի կառավարության ղեկավարին են ներկայացրել տարբեր ուղղություններով իրենց ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter