HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ռուստամին՝ ժերտվա՞

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ կոալիցիոն բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից պահանջել է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում չառաջադրել գործող պատգամավոր Ռուստամ Գասպարյանի թեկնածությունը, եւ սա դեռ քիչ է` Գասպարյանին տեղ չտալ ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում:

Այս կապակցությամբ Սարգսյանին տված Ծառուկյանի պատասխանի վերաբերյալ տարբեր վարկածներ են հնչում:

Երեկ, երբ սույն տեղեկությունների կապակցությամբ «ՀԺ»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Ռուստամ Գասպարյանից, նա ասել է. «Ծառուկյանը ինձ նման բան չի ասի, ես նրան վստահում եմ: Եթե իմանայի` Ծառուկյանը, ինչ-որ շահերից ելնելով, իր ընկերներին հանկարծ կզոհաբերի, ես հաստատ նրա հետ դուրս չէի գա: Եթե Նահապետ Գեւորգյանը կառաջադրվի այդ տարածքում, ուրեմն` միանշանակ ես այդ ընտրատարածքում թեկնածու եմ: Իմ խնդիրը նման մարդակերների, տզրուկների դեմ է, որոնք այսօր ժողովրդի արյունն են խմում՝ ընդամենը մտածելով իրենց փորի ու վզի հաստության մասին: Եթե Նովոն չառաջադրվի, հնարավոր է՝ այդ ժամանակ արդեն պարոն Ծառուկյանը ինձ ոնց ասի, այդպես էլ կանեմ: Իմ խնդիրը անձի դեմ է»,- ասել է Գասպարյանը:

«ՀԺ» աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը Գասպարյանին չի կարողանում ներել` 2008 թվականի փետրվարին Ազատության հրապարակի ժողովրդին միանալու համար: Սարգսյանը որոշել է նման քայլի դիմած պատգամավորներին թույլ չտալ մտնել Աժ: Այդ ցանկից առայժմ միայն Սեյրան Սարոյանն է, որ կարծես ՀՀԿ-ի աջակցությունը ստանալու է, եւ Հրանտ Գրիգորյանը, որը շատ արագ հայտարարեց, թե ինքը կապ չունի այդ ցուցակի հետ:

Պատգամավորների հայտարարությունը Ազատության հրապարակում ընթերցած Մանվել Ղազարյանն արդեն իսկ հայտարարել է, որ մեծամասնական ընտրատարածքում չի առաջադրվելու: Սա այն դեպքում, երբ Վեդիի ընտրատարածքում նրա շանսերը շատ բարձր են գնահատվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter