
Դեսպան Սադոյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր
Սեպտեմբերի 24-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի (Giorgi Gakharia) հետ։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը, Վրաստանի վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների համար անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել