HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ արտգործնախարար Ռամոնա Մանեսկուի հետ։

Ինչպես ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Ռումինիայի հետ հարաբերությունները։ 

Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների  ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Ըստ հաղորդագրության՝ Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի արտգործնախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: 

Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը։ Արտգործնսխարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter