Կառավարությունը ոստիկանությանը տրամադրեց 12 միլիոն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 12 միլիոն դրամ հատկացնել ոստիկանությանը։ Գումարը տրամադրվեց գործադիրի պահուստային ֆոնդից՝ ոստիկանության ծախսերի ապահովման նպատակով։
Ինչպես նշված է գործադիր ներկայացված որոշման նախագծում՝ այդ գումարով ոստիկանությունը գույք և սարքավորումներ է վարձակալելու, գրասենյակին, տրանսպորտային և կենցաղային նյութեր և հագուստ է գնելու։
Որոշման նախագիծն ունի նաև գաղտնի կետեր, որոնք նախագծում հրապարակված չեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել