HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Իշխանը մտածում է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն լուրերը, թե շուտով ինքը ոստիկանապետ է նշանակվելու:

«Մենք հայերով սիրում ենք պաշտոններ բաժանել մեկս մյուսին, բայց պետք է ասեմ, որ դրանք անհեթեթ խոսակցություններ են: Ընդհանուր առմամբ, երկրի նախագահն է որոշում, թե ով պետք է ոստիկանապետ աշխատի»,- ասաց նա:

Արմեն Երիցյանը նշեց, որ, իր կարծիքով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր առջև դրված խնդիրները կարողանում է կատարել:

Ոստիկանապետի պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալու դեպքում, սակայն, Արմեն Երիցյանը չի մերժի. «Եթե առաջարկեն, կմտածեմ, կտեսնեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter