Գործադիրի որոշմամբ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարաններին ծառայողական մեքենաներ հատկացվեցին
Կառավարությունն այսօր որոշեց վարչապետի աշխատակազմին ամրացված 10 ավտոմեքենաները ամրացնել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարաններին և Քաղաքաշինության, Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Վարչապետի աշխատակազմը Կառավարությանը հայտնել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել մի շարք գերատեսչություններ։ Նրանք խնդրել են իրենց աշխատանքային բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից հայտարարված ծառայողական տրանսպորտային միջոցների օպտիմալացմանը ներկայացված մեքենաներից իրենց հատկացնել մեքենաներ կամ իրենց ամրացված հին տարեթվերի արտադրության տրանսպորտային միջոցների հետ փոխարինել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել