Գործադիրը Մարց-Աթան ճանապարհի սողանքային հետևանքները վերացնելու համար 27,5 միլիոն դրամ հատկացրեց
Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարհի սողանքային հետևանքների վերացման նպատակով Կառավարությունը 27,5 միլիոն դրամ հատկացրեց։ Գումարը ծախսվելու է նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և սողանքի վտանգի չեզոքացման նպատակով։
Ինչպես Կառավարությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարահատվածի 25 կմ վրա առկա է ակտիվ սողանքավտանգ տեղամաս, որի փլուզման հետևանքով հնարավոր է հանրապետական նշանակության ճանապարհի փակում:
Այս ճանապարհն ընդհանուր ճանապարհային ցանցին կապող միակ ճանապարհն է Լոռու մարզի Աթան բնակավայրի համար: «Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն և կատարել է պայթեցում»,- գործադիրին հայտնել է ԱԻՆ-ը։
Լուսանկարը՝ shantnews․am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել