HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովի կազմակերպման համար գործադիրը գումար հատկացրեց

Հոկտեմբերին Հայաստանում կկայանա Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը։ Դրա ծախսերի փոխահատուցման նպատակով Կառավարությունը Առողջապահության նախարարությանը 7 միլիոն դրամ հատկացրեց։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցելու են եվրոպական և այլ երկրներից մասնագետներ ու գիտնականներ:

Նախարարությունը հայտնել է, որ համաժողովի անցկացման ֆինանսավորումը նախորդ տարիներին տրամադրել է Սփյուռքի նախարարությունը։

«Համաժողովի անցկացումը շատ կարևոր և դրական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության առողջապահության` մասնավորապես սրտաբանության զարգացման համար»,- հայտնել է նախարարությունը։

Համաժողովի ընթացքում նախատեսվում են սրտաբանության ոլորտի բժշկագիտական զեկույցներ ու քննարկումներ՝ հայտնի մասնագետների մասնակցությամբ, շփումներ տարբեր երկրների առաջատար սրտաբանների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter