HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կրթական երկու համաժողովի կազմակերպման համար գումար հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 17,8 միլիոն դրամ հատկացնել հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովի կազմակերպման համար։

Գործադիրի որոշմամբ նաև 5,3 միլիոն դրամ տրամադրվեց հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի   անցկացման համար։

Այս գումարները տրամադրվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Նախարարության հաղորդմամբ՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովը կմիավորի ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների, ԵՄ պաշտոնյաների, կրթության, տեխնոլոգիաների և արտաքին գործերի նախարարությունների, տեղական և միջազգային երիտասարդների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Իսկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին կներկայացվեն Հայաստանի կրթության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ծրագրերն ու դրանց կիրառման հեռանկարային հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter