Դեկտեմբերի 8-ին Ծիածանում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի
Դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
Ինչպես Կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ծիածան համայնքի ավագանու 5 անդամներից երկուսի լիազորությունները դադարեցվել են 2017 և 2018 թվականներին։ Օգոստոսի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ավագանու մեկ այլ անդամ։
Քանի որ ավագանու՝ մեծամասնություն կազմող անդամների լիազորությունները դադարեցվել են, անհնարին է դարձել համայնքի ավագանու նիստեր անցկացնելը։
Նշենք, որ ավագանու անդամները ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել