HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 11,6 միլիարդ դրամ հատկացրեց կուտակային կենսաթոշակի ծրագրի ապահովման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 11,6 միլիարդ դրամ հատկացնել կուտակային կենսաթոշակի՝ պետության կողմից ապահովվող մասնաբաժնին։ Գումարը տրամադրվելու է պետական բյուջեից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նշենք, որ հաշվարկված 10 տոկոս կուտակային հատկացման 2.5 տոկոսը ձևավորվում է քաղաքացու վճարած սոցիալական վճարից, 7.5 տոկոսը ապահովում է պետությունը։

Հատկացվող 11,6 միլիարդ դրամով պետությունը ապահովելու է այս ծրագրով նախատեսված իր պարտավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter