HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահը 15․8 միլիոն դոլարանոց հյուրանոցը նվիրաբերեց պետությանը 

Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց Մաքսային պետական կոմիտեի (ներկայիս՝ Պետական եկամուտների կոմիտե) նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։ Նշենք, որ Արմեն Ավետիսյանը Մաքսային պետական կոմիտեի նախագահ է եղել 2001-2008 թվականներին։

Հուլիսի դրությամբ դրա շուկայական արեժեքը գնահատվել է 7 միլիարդ 535 միլիոն դրամ կամ 15․8 միլիոն դոլար։

Կառավարությունը նվիրատվության կարգով վերցրեց Ծաղկաձորում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, դրանցում առկա գույքը, հյուրանոցի սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ իրենց  դիմել է «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ավետիսյանը, տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է պետությանը նվիրել «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը։

Հյուրանոցը ամրացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Հյուրանոցի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահվելու է ոստիկանությանը մինչև Կառավարությունը հյուրանոցի հետագա տնօրինման վերաբերյալ որոշման ընդունի։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Կառավարության անդամներին հայտնեց, որ հյուրանոցը գնելու համար կոմիտեն արդեն իսկ դիմումներ է ստացել։

Ըստ Բաբայանի՝ ամսական 6,5 միլիոն դրամ է հատկացվելու ոստիկանությանը հյուրանոցի պահպանման ծախսերը հոգալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter