HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Խաչատուր Սուքիասյանը կառաջադրվի

Կայքերից մեկը երեկ հրապարակել էր, թե «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը: Փոխարենը ՀԱԿ համամասնական ցուցակում կընդգրկվի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց՝. «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի եւ թյուրիմացության մեջ չընկնի, պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ եւ պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:

Անդրադառնալով նաեւ Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր եւ խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter