HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մերժեց զոհված զինծառայողի ընտանիքին միանվագ դրամական օգնություն տրամադրելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

Կառավարությունը մերժեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը:

Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն նաև այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է իր՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ դրամական օգնություն տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական: Եւ քանի որ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության և ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ մարմնում՝ կարող են զրկվել համապաասխան դրամական օգնություն ստանալու իրավունքից:

Կառավարությունից հիշեցրել են նաև Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով որպես ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքը՝ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից:

«Այսինքն, հաշվի առնելով պետական ու հասարակական շահերը, ինչպես նաև ամուսնացողների և նրանց զա­վակ­ների անձնական և գույքային շահերի պաշտպանությունը, օրենքով սահմանված է ամուսնության գրանցման որոշակի կարգ: Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով չգրանցված ամուսնությունը չի ճանաչվում և չի առաջացնում որևէ իրավական հետևանք»,- ասված է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ «Զինվո­րա­կան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մա­սի համաձայն՝ զինծա­ռա­յողի ընտա­նիքի անդամ են համարվում ամու­սինը, զավակները և ծնողները:

«Նշված կար­գա­վո­րումից ողջամտորեն ենթադրվում է, որ օրենս­դիրը տվյալ դեպքում նկատի է ունեցել անձի՝ ամու­սին, զա­վակ և ծնող լինելու փաստը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հան­գամանքը, ուստի նախագծով առաջարկվող կար­գա­վոր­ման իրացումը փաստացի հակասության մեջ է մտնում Ընտանեկան օրենսգրքի կարգավորումների հետ այն իմաս­տով, որ միայն համապատաս­խան պետական գրանցում ստանալու հիմքով անձը կարող է ճանաչվել որպես ընտանիքի անդամ»,- նշվում է նախագծում:

Մերժման հիմք է հանդիացել նաև այն հանգամանքը, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյու­ջեի ծախ­սերի ավե­լացման, որի չափը հնարավոր չէ գնահատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանա­վորված:

«Հաշվի առնելով վերոգրյալը Կառավարությունն առա­ջար­կում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ»:

Տեղեկացնենք, որ որոշումը չզեկուցվող էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter