Հոկտեմբերի 1-ից փրկարարները, բացի աշխատավարձից, կստանան հավելավճար
Կառավարությունը 1 միլիարդ 903 միլիոն դրամ հատկացրեց փրկարարական ծառայողներին լրացուցիչ հավելավճարներ տալու համար։ Փրկարարներին հավելավճարներ կտրամադրվեն հոկտեմբերի 1-ից սկսած։
Ինչպես Կառավարությանը հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ այդ գումարի շրջանակներում կբարձրանա նաև շարքային փրկարարների աշխատավարձը՝ 85 հազար դրամից դառնալով 130 հազար դրամ։
«Հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարական ծառայության կրտսեր խմբի ծառայողների (մաքուր) աշխատավարձերը 85.000-ից 90.000 դրամի սահմաններում են, ինչը, գտնում ենք, որ համարժեք չէ այն աշխատանքին, ինչն ամեն օր իրականացվում է նշված խմբի ծառայողների կողմից»,- Կառավարությանը հայտնել էր ԱԻՆ-ը։
Նախարարության հաղորդմամբ՝ փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար հավելումներ չեն տրվում: Նրանց հավելումներ տրվում են միայն բարձր լեռնային վայրերում ծառայելու դեպքում։
«Պետական կառավարման համակարգում գործող բոլոր ուժային կառույցներում իրականացվել և իրականացվում են ծառայողների աշխատավարձերի կամ հավելումների բարձրացում, իսկ ԱԻՆ փրկարար ծառայությունում տարիներ ի վեր նման փոփոխություն չի կատարվել»,- ընդգծել էր նախարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել